Մի ժամանակ հայր Աղաթոնը երկու աշակերտ ուներ, որոնք առանձին էին ապրում: Մի օր նրանցից մեկին հարցրեց, թե ինչպե՞ս է կենցաղավարում իր խցում, իսկ նա պատասխանեց. «Պահում եմ մինչև երեկո, ապա ճաշակում եմ երկու պաքսիմատ»: Հայր Աղաթոնն ասաց. «Բարի է կարգդ և առանձնապես մեծ տքնություն չէ»: Ապա մյուսին հարցրեց. «Դո՞ւ ինչպես ես ճգնում»: Մյուսը պատասխանեց և ասաց. «Երկու օր պահում եմ և երկու պաքսիմատ եմ ուտում»: Ծերը նրան ասաց. «Սաստիկ տքնում ես, որդյա՛կ, երկու պատերազմ մղելով: Եթե կրոնավորը օրական մեկը ճաշակի և չհագենա` տքնանք է: Կան, որ երկու օր են կամենում պահել, սակայն ուտելիս հագենում են, իսկ դու երկու օր պահում ես և ճաշակելիս էլ չես հագենում»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016