Պարեգոտ (կապա)

Պարեգոտը ամենօրյա եկեղեցական զգեստ է: Այս զգեստը պատում է կրոնավորի ամբողջ մարմինը մինչև ոտքերի վերջը: Այն կոչվում է նաև կապա: Սովորաբար լինում է սև բրդից: Սարկավագից կաթողիկոս այս զգեստը հագնում են աշխատանքի և զբոսանքի ժամանակ:  Պարեգոտը քիչ թե շատ մարմնի ձևին հարմարեցված, թևատակերից ու մեջքից փորվածքով է լինում:

Ի տարբերություն վերարկուի, պարեգոտի թևերը նեղ են: Առջևից քղանցքները իրար վրա բերելով կոճկվում են վզի մոտից և մեջքի կողքերի վրա: Ունենում է կրծքի վրա գրպան և մեջքին գոտի: Կան նաև պարեգոտներ, որոնց քղանցքները իրար են միանում կրծքի մեջտեղում և վերից վար կոճկվում են կոճակներով:

Նախկինում ամուսնացյալները հագնում էին տարբեր գույնի պարեգոտներ, իսկ կուսակրոնները՝ սև:

Իսկ այսօր գունավոր պարեգոտ հագնում են ծայրագույն վարդապետները, եպիսկոպոսները, կաթողիկոսը:

23.02.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․