Փարոսներն ու լապտերները

Մի անգամ Պաիսիոս Աթոսացու խուցը մի մարդ եկավ ու սկսեց հարցուփորձ անել.

- Վանականներն ինչո՞ւ են նստում այստեղ: Ինչո՞ւ աշխարհ չեն գնում հասարակական ծառայության:

- Իսկ մի՞թե փարոսները չպետք է ժայռերի վրա լինեն,- պատասխանեց ծերը,- թե՞ կհրամայեք, որ դրանք էլ քաղաք տեղափոխվեն և միանան փողոցի լապտերների աշխատանքին: Փարոսներն իրենց ծառայությունն ունեն, լապտերներն՝ իրենց: Վանականը քաղաքային մայթերի վրա կախված և անցորդներին լուսավորող լամպ չէ, որ նրանք չսայթաքեն: Վանականը բարձր ժայռերին կանգնած փարոս է, որ կոչված է ծովերում և օվկիանոսներում լուսավորելու, որպեսզի նավերը ճիշտ ուղով ընթանան և հասնեն իրենց գլխավոր նշանակետին՝ Աստծուն:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

07.07.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․