23 Նոյեմբեր, Շբ
Հոր մահից հետո որդին որոշեց մորը ծերանոց ուղարկել: Նա հազվադեպ էր այցելում մորը և մի օր էլ զանգահարեցին նրան ու ասացին.
- Ձեր մոր վիճակը շատ ծանր է, որքան հնարավոր է շուտ եկեք:
Երբ որդին սենյակ մտավ՝ մայրն արդեն մահամերձ էր: Նա հարցրեց.
- Մա՛մ, ի՞նչ կարող եմ անել քեզ համար:
Մայրը պատասխանեց.
- Օդորակիչներ տեղադրիր, որովհետև ամռանն այստեղ անտանելի շոգ է: Նաև սառնարան դիր սենյակում, որովհետև ես շատ անգամներ սոված եմ քնել, քանի որ անհնար էր մթերքներն առանց սառնարանի պահել:
Որդին զարմանքով հարցրեց.
- Բայդ դու նախկինում երբեք չես դժգոհել, մա՛մ: Իսկ այժմ, երբ արդեն շատ քիչ է մնացել ապրելու, որոշեցիր ասել ինձ այդ ամենի մասին: Ինչո՞ւ:
- Ամեն ինչ կարգին է, թանկագի՛նս: Ես կարողացա հաղթահարել շոգը, սովն ու ցավը, բայց երբ քո երեխաները քեզ այստեղ ուղարկեն, վախենամ քեզ համար շատ դժվար լինի…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի