Փիլոն

Փիլոնը երկար զգեստ է, որը հոգևորականները՝ կաթողիկոսը, եպիսկոպոսները, վարդապետներն ու քահանաները, ժամերգության ժամանակ գցում են իրենց ուսերին, թիկնոցի տեսքով: Այս անթև վերարկուն, որ շուրջառի ձևով է, ծածկում է ամբողջ մարմինը՝ ուսերից մինչև ոտքերի վերջավորությունը՝ կրծքի վրա կոճկվելով ճարմանդով: Փիլոնը լինում է երկու տեսակ մետաքսի կտորից՝ սև և ծաղկյա: Սև, հասարակ փիլոնը օգտագործում են քահանաները և աբեղաները, իսկ ծաղկյա փիլոնները՝ վարդապետները և որպես պարգև տարիների ծառայության դիմաց՝ արժանավոր քահանաները և աբեղաները: Բացի սև ծաղկյա փիլոններից լինում են նաև մանուշակագույն և վարդագույն ծաղկյա փիլոններ, որ կրում են ծայրագույն վարդապետները, եպիսկոպոսները, կաթողիկոսը:

11.03.15

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․