25 Նոյեմբեր, Բշ
Մի հիվանդ մարդ գալիս է ծեր վանականի մոտ և ասում.
- Ինչո՞ւ Աստված ինձ չի բուժում. այդքան աղոթում եմ և հոգևոր կյանքով հետաքրքրվում:
Ծեր վանականը պատասխանում է.
- Հոգևոր կյանքով հետաքրքրվում ես, բայց հոգևոր կյանքով չես ապրում… Դու նման ես այն երեխային, որ շարունակ ասում է՝ փոխե՛ք բաժակները, դառնահամ ջուր է: Ոչ թե պետք է փոխել բաժակները, այլ բաժակի պարունակությունը: Աստծուց շարունակ խնդրում ես փոփոխություն՝ բժշկություն, սակայն չես ուզում քո ներսը փոխել՝ ազատվել բնավորությանդ թերություններից ու մեղավոր կրքերից: Դրա համար էլ անօգուտ է դառնում խնդրանքդ, որովհետև Աստծուց շարունակ ‹‹բաժակներ›› ես ուզում, իսկ Աստված այլ բան է կամենում՝ բաժակի պարունակության փոփոխություն…
Հովհաննես Մանուկյան