23 Նոյեմբեր, Շբ
Մի իշխան զբոսնում է թագավորի սուրհանդակի հետ մի գեղեցիկ պարտեզում և ասում.
- Այսքան բարի եմ և մեծամեծ գործեր արեցի, սակայն միայն ինքդ եկար ու քաջալերեցիր: Երբ պարտիզպանն այս փոքր պարտեզն աճեցրեց, ոչ միայն ինքդ, այլև Աստծո հրեշտակներն այցելեցին ու նրան քաջալերեցին:
Սուրհանդակը պատասխանում է.
- Աստծու հրեշտակներն այցելում և քաջալերում են նրան, ով ոչ թե իրեն բարի է համարում, այլ նրան, ով ձգտում է բարի և խոնարհ լինել ու այդպես գործել:
Հովհաննես Մանուկյան