Քաջության ճիչը

Մի քաղաք քարոզիչ եկավ, որպեսզի իր հավատքին բերի դրա բնակիչներին: Սկզբում մարդիկ լսում էին նրա քարոզները, բայց հետո սկսեցին քիչ-քիչ ցրվել, մինչև այլևս ոչ-ոք չմնաց: Եվ չնայած էլ ոչ-ոք նրան չէր լսում՝ նա շարունակում էր իր քարոզները:

Անցորդներից մեկը հարցրեց.

- Ինչո՞ւ ես շարունակում համառորեն քարոզներդ կարդալ:

- Սկզբում հույս ունեի փոխել այս մարդկանց,- պատասխանեց նա,- և եթե դեռևս շարունակում եմ գոռալ, ապա միայն նրա համար, որպեսզի նրանք չկարողանան փոխել ինձ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

26.04.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․