23 Նոյեմբեր, Շբ
Ուխտավորների խումբը հիանում է մի պատմական արձանով: Նրանցից մեկը մոտենում է ծերունի վանականին և ասում.
- Գերազանց է, հավատում էի, որ այսպիսի գեղեցիկ արձան կարող է լինել:
Ծերունին պատասխանում է.
- Ինչքան մոտենաք արձանին, աստիճանաբար կտեսնեք, թե որքան բազմաթիվ հատվածներ դեռ հարթ ու գեղեցիկ չեն: Հեռվից կատարյալ է թվում, իսկ մոտիկից` թերի և անկատար:
Ուխտավորը հարցնում է.
- Իսկ որտե՞ղից գիտեք, թե ինչպիսին է այս արձանը:
Վանականը պատասխանում է.
- Սա իմ կերտած անավարտ արձանն է, քանի որ շատ տարիներ առաջ քանդակագործ էի, բայց երբ քայլ կատարեցի դեպի իմ հոգու խորքը` տեսնելու իմ էությունը, այլևս ժամանակ չմնաց այս արձանը կերտելու, այլ Աստծո միջոցով իմ հոգին հղկելու...
Հովհաննես Մանուկյան