Մի կին Ամբրոսիոս Օպտինացուն հարցրեց.
- Հա՛յր, այդ ինչպե՞ս եք կարողանում ոչ միայն չզայրանալ այն մարդկանց վրա, որ վատ բաներ են ասում Ձեր մասին, այլև սիրում եք նրանց:
Ծեր վանականը երկար ծիծաղեց, այնուհետև ասաց.
- Երբ որդիդ փոքր էր, բարկանո՞ւմ էիր նրա վրա, երբ որևէ բան այնպես չէր անում կամ ասում: Մի՞թե չէիր փորձում ինչ-որ կերպ քողարկել նրա թերությունները:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի