25 Նոյեմբեր, Բշ
Այսօր՝ հունվարի 30-ին, Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում: Ներկա էին հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՀ ԶՈւ գնդերեցներ: Պատարագիչը ՀՀ ԶՈւ գնդերեց Տեր Երեմիա քահանա Սարգսյանն էր:
Հընթացս Սուրբ Պատարագի՝ Սրբազան հայրերը Սուրբ Սարգսի մասունքակիր աջով, Քրիստոսի խաչափայտի մասունքով և 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում կրկնօրինակված Ավետարանով օրհնեցին գնդերեցներին, զինվորականներին, երիտասարդներին և հավատացյալներին:
Հավարտ Սուրբ Պատարագի՝ կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայրենիքի համար իրենց կյանքը տված հայորդիների:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին