23 Նոյեմբեր, Շբ
Քամին մի գեղեցիկ ծաղիկ տեսավ ու սիրահարվեց: Քանի դեռ քնքշորեն շոյում էր ծաղկին, վերջինս ավելի մեծ սիրով էր պատասխանում նրան ու հրաշալի բուրում: Բայց քամուն դա քիչ թվաց, և նա իր սիրո ուժգին շնչով փչեց նրա վրա: Ծաղիկը չդիմացավ ու կոտրվեց: Քամին փորձեց բարձրացնել նրան, կենդանացնել, բայց չկարողացավ: Նա հանդարտվեց, և կրկին սիրո մեղմ շնչով փչեց նրա վրա, բայց ծաղիկն աչքի առաջ թոշնում էր: Այդժամ գոչեց քամին.
- Ես իմ սիրո ողջ զորությունը քեզ տվեցի, իսկ դու կոտրվեցիր: Երևում է դու ինձ չէիր սիրում:
Բայց ծաղիկը ոչինչ չպատասխանեց: Նա լուռ մահացավ:
Իրական սերն իրենը չի փնտրում (հմմտ. Ա Կորնթ. 13:5):
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի