«Սիրեցե՛ք զիրար, շատ սիրեցե՛ք, որպեսզի ապրեք…»

Սեպտեմբերի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ավագյան Կարինեին (49 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Տաթևիկ Պետրոսյանը՝ թոռնիկի մկրտության առթիվ: Կարինեն իր տարեց մոր և որդու՝ Բաբիկյան Գոռի (11տ.) հետ բնակվում է Սարի թաղի 4-րդ շարքի 1/1 հասցեում: «Ութ տարի առաջ ամուսինս մահացավ գլխուղեղում ուռուցք ունենալու պատճառով: Առողջական մի շարք խնդիրների պատճառով չեմ աշխատում, բայց եթե օրվա մեջ կարճ՝ մի քանի ժամյա աշխատանք լիներ, ի վիճակի կլինեի աշխատելու: Ֆինանսական խնդրի պատճառով որդիս սովորում է «Փոքր Մհեր» գիրշերօթիկ դպրոցում: Մայրիկիս և որդուս հասանելիք թոշակների գումարներով փորձում եմ քիչ թե շատ հոգալ առօրյա մեր խնդիրներն ու հոգսերը»,- ասաց Կարինեն, ով զգացված էր այն ուշադրություն համար, որ ցուցաբերվեց իր ընտանիքի հանդեպ եկեղեցու կողմից:

Փրկության ձգտող անձը պետք է հիշի առաքելական պատգամներից հետևյալը՝ վերցրե՛ք միմյանց բեռը և այդպիսով կատարեցե՛ք Քրիստոսի սիրո օրենքը (Գաղատացիներ 6:2): Ըստ եկեղեցու հայրերի՝ շատ պատգամներ կան Սուրբ Գրքում, բայց դրանցից ոչ ոք չի ավարտվում՝ «այդպիսով կատարեցե՛ք Քրիստոսի սիրո օրենքը» խոսքերով: Ով սիրում է մերձավորին, կատարում է օրենքը, դեռ Հին Կտակարանում խստորեն մատնանշվել է մերձավորի հանդեպ սերը (Ղևտաց. 19:18): Մեկ ուրիշ տեղում առաքյալն ասում է, որ օրենքի լրումը սերն է (Հռոմեացիներ 13:10): Գալով աշխարհ՝ Քրիստոս գործադրեց օրենքը և գործադրեց սիրով: Սիրո օրենքը կյանք է պարգևում, այդ մասին Կոմիտաս Վարդապետն ասել է. «Սիրեցե՛ք զիրար, շատ սիրեցե՛ք, որպեսզի ապրեք…»:

 

Կարինե Սուգիկյան

25.09.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․