«Սիրել՝ նշանակում է Աստծո Օրենքը լրիվ գործադրել»

Մարտի 7-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Արփինե Քեշիշյանին (54 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմական գործողությունների պատճառով Արփինեն իր երկու դուստրերի հետ Հայաստան է եկել երեք տարի առաջ և վարձակալությամբ բնակվում է Կոմիտաս 52/18 հասցեում: Արփինեի ամուսինը 2007թ.-ին մահացել է սրտամկանի ինֆարկտից: Քեշիշյան ընտանիքը Հայաստանում ֆինանսական խնդիրների առջև է կանգնել. Արփինեն մշտական աշխատանք չունի, ավագ դուստրը չի կարողանում աշխատանք գտնել, իսկ փոքր դուստրը ուսանողուհի է, անվճար ուսանում է Ճարտարապետական և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի առաջին կուրսում: Արփինեն իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին, որ արձագանքեցին իր ընտանիքի խնդիրներին:

Սիրո էությունը կայանում է ինքնազոհողության մեջ: Սերը հոգ է տանում, որ մարդը ոչ միայն ճանաչի իր պարտականությունները, այլ կատարի այդ բոլորը, քանի որ դրանումն է մխիթարությունը, ուրախությունը և երանությունը: «Ով սիրում է իր ընկերոջը չարիք չի անի նրան: Ուրեմն սիրել՝ նշանակում է Աստծո Օրենքը լրիվ գործադրել» (Հռոմ. 13:10): Ըստ Օգոստինոս Երանելու՝ սիրո օրենքը կայանում է նրանում, որպեսզի մարդը բարին կամենա իր մերձավորին, ինչպես իրեն կկամենար:

 

Կարինե Սուգիկյան

07.03.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․