Երկրաբանն արշավի մեկնեց դեպի մի բարձր լեռնաշղթա: Սկզբնական շրջանում նա դժվարանում էր նույնիսկ շնչել ու աշխատել, նաև անքնությամբ էր տառապում: Գործընկերները հանգստացնում էին նրան.
- Դեռ կսովորես բարձրությանն ու այն ժամանակ հեշտ կլինի:
Որոշ ժամանակ անց իսկապես սովորեց բարձ լեռնային գոտուն: Հաջողությամբ աշխատում էր և նույնիսկ փոքրիկ ճամփորդություններ էր կատարում:
Երբ կարճ ժամանակով քաղաք վերադարձավ, նրան հարցրեցին.
- Դե ինչ, երիտասա՛րդ, ինչ-որ բան գտա՞ք այնտեղ:
- Այո՛,- պատասխանեց նա,- համբերություն:
«Եվ ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները» (Ղուկ. 21:19):
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի