Մի անգամ հայր Արսենը անցնում էր եղեգնուտի կողքով, երբ եղեգները շարժվեցին քամուց: Իր հետ գնացող եղբայրներին ծերը հարցրեց. «Այս ի՞նչ աղմուկ է»: Եղբայրները պատասխանեցին. «Եղեգներն են շարժվում քամուց»: Հայր Արսենը նրանց ասաց. «Իր խցում լռությամբ նստող մեկը, եթե լսի թեկուզ մեկ թռչունի ձայն, ուրեմն իր սրտում չունի այդ լռությունը, ինչպես դուք, որ լսում եք այդ եղեգնուտի խշշյունը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016