Սուտը

Պատարագն ավարտելով՝ քահանան հայտարարեց.

- Հաջորդ կիրակի ձեզ հետ եմ խոսելու ստի թեմայով: Որպեսզի ձեզ համար ավելի հասկանալի լինի, թե խոսքն ինչի մասին է լինելու՝ տանը Մարկոսի ավետարանի տասնյոթերորդ գլուխը կարդացեք:

Հաջորդ կիրակի, քարոզն սկսելուց առաջ, քահանան ասաց.

- Խնդրում եմ ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր կարդացել են տասնյոթերորդ գլուխը:

Համարյա բոլոր ներկաները ձեռք բարձրացրեցին:

- Այ հենց ձեզ հետ էլ ցանկանում եմ ստի մասին խոսել,- ասաց քահանան,- քանի որ Մարկոսի ավետարանում տասնյոթերորդ գլուխ չկա:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

14.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․