23 Դեկտեմբեր, Բշ
Նոյեմբերի 16-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելեց Հայաստանում գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի եկրամասային կազմակերպության մասնաճյուղ՝ «Հուսո տուն» բարեգործական կենտրոն:
Սրբազան հորը դիմավորեցին Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչ, «Գթության խոհանոց» ծրագրի համակարգող քահանա Կառլ-Հայնց Շայդեն և Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մովսես Պողոսյանը:
Սրբազան հայրը ծանոթացավ ընկերության գործունեությանը, իրականացվող բարեգործական ծրագրերին: Մովսես Պողոսյանը ներկայացրեց, որ «Գթության խոհանոց» ծրագիրը բացվել է 1994թ., որի շահառուներն են միայնակ, անժառանգ, կարիքավոր տարեցները: Նրանք այստեղ ստանում են տաք և կալիորապես հարուստ ճաշ: Բարեգործական ճաշարանը գործում է հոկտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում:
Կենտոնը «Մանկական սնունդ» ծրագրի շրջանակներում սահմանամերձ և կարիքավոր համայքների բազմազավակ բազմաթիվ ընտանիքների երեխաներին տրամադրում է սնունդ: Հայր Շայդեն իր գերմանացի ընկերների հետ Գերմանիայում հավաքած դրամական միջոցներն ուղղում է Հայաստան՝ աջակցելու նաև «Տնային խնամք» ծրագրին: Այն օգնում է 45 միայնակ ծերերի, ովքեր չեն կարողանում ինքնուրույն հոգալ իրենց կարիքները: Ծրագրի սոց. աշխատողները այցելությունների միջոցով հոգեբանական ու սոցիալական աջակցություն են ցուցաբերում նրանց:
Հայր Շայդեն շնորհակալություն հայտնեց Տ.Նավասարդ Սրբազանին՝ իրենց հյուրընկալվելու համար՝ նշելով, որ ակնածանքով է վերաբերվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և իր համար մեծ պատիվ է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի այցելությունը:
Սրբազան հայրն, օրհնելով բարեգործական կենտրոնի պատասխանատուներին և աշխատակիցներին, դրվատանքի խոսքեր ասաց իրականացվող ծրագրերի ու աստվածահաճո գործերի համար՝ նշելով, որ իրական մարդասիրությունը քրիստոնեական սիրով կարիքավորներին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությունն է, որը և կենտրոնի առաքելությունն է:
Հանդիպման ավարտին Սրբազան հայրը Հայր Շայդեի հետ «Հուսո տան» բակում ծառ տնկեց՝ ի նշան բարեկամության:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին