23 Դեկտեմբեր, Բշ
Հունիսի 5-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիպեց Ռուսաստանի, Ուկրաինայի և Հյուսիասային Օսեթիա-Ալանիայի ժողովրդական արտիստ Լարիսա Գերգիևայի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանի, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ Անատոլի Գալաովի և Ռուսաստանի վաստակավոր արտիստ, «Ալան» պարային համույթի գեղ. ղեկավար Էլբրուս Կուբալովի հետ:
Տ. Նավասարդ Սրբազանը ողջունեց հյուրերին և ուրախություն հայտեց, որ օպերային արվեստի բնագավառում լուրջ համագործակցություն կա հայկական և միջազգային կառույցների ու մասանգետների միջև:
Լ. Գերգիևան էլ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար: Ասաց, որ իրենց երկրորդ հանդիպմանը սիրով էր սպասում: Նա երախտագիտությունը հայտնեց, որ Սրբազան հայրն աջակցում է Հովհաննես սարկավագին, ով օպերային երգիչների միջազգային մրցույթներում հիրավի արժանի հաղթանակներ է գրանցում:
ժողովրդական արտիստ Լարիսա Գերգիևան Մարիինյան թատրոնի երիտասարդ օպերային երգիչների ակադեմիայի գեղ. ղեկավարն է: Նա ղեկավարում է նաև Հյուսիսային Օսեթիա- Ալանիայի օպերայի և բալետի պետական թատրոնը: Օպերային երգիչների համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք մրցույթների տնօրենն է կամ ժյուրիի անդամ: Իր գործունեության ընթացքում նա կրթել է համախորհրդային, համառուսական և միջազգային 96 դափնկիրների: Անատոլի Գալաովի, Էլբրուս Կուբալովի հետ Լ. Գերգիևան Հայաստանում էր «Հյուսիսային Օսեթիայի մշակութային օրերը Հայստանում» ծրագրի շրջանակում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին