3 Դեկտեմբեր, Գշ
Ծնվել է 1956թ. սեպտեմբերի 13-ին, Թբիլիսիում:
1963-1974թթ. սովորել է Երևանի Հովհ. Պողոսյանի անվան թիվ 82 միջնակարգ դպրոցում:
1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում (Սվերդլովսկ քաղաքում):
1978-1981թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում:
1981-1983թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանում:
1984թ. օգոստոսի 4-ին, ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1984-1985թթ. ծառայել է Նորագավթի Ս. Գևորգ եկեղեցում:
1985-1986թթ. ծառայել է Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
1986-2005թթ. ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:
1988թ. հոկտեմբերի 7-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, ստացել է լանջախաչ կրելու իրավունք:
1998թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ հունվարի 9-ին ստացել է ծաղկյա փիլոն:
2005թ. փետրվարի 1-ին ստացել է ավագության պատիվ:
2005-2015թթ. ծառայել է Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
2015թ. հունիսի 1-ից առ այսօր ծառայում է Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
Ամուսնացած է, ունի 3 զավակ: