28 Դեկտեմբեր, Շբ
Ծնվել է 1958թ. հունիսի 27-ին, Մասիսի շրջանի Ազատաշեն գյուղում:
1965-1972թթ. սովորել է գյուղի ութամյա դպրոցում:
1973-1977թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան:
1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում,
1979-1980թթ. շարունակել է ուսումը և ավարտել ճեմարանը:
1980-1981թթ. ծառայել է Դոնի Ռոստովի Սուրբ Կարապետ եկեղեցում:
1981-1982թթ. ծառայել է Բաքվի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
1982թ. սեպտեմբերի 12-ին՝ Սուրբ Խաչի տոնին, ձեռամբ Տեր Արսեն արք. Բերբերյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1982-1993թթ. ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:
1984թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:
1993-2000թթ. ծառայել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
1998թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն:
2000-2003թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում:
2003-2013թթ. ծառայել է Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
2004թ. փետրվարի 17-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, ստացել է ավագ քահանայության պատիվ:
2013-2014թթ. ծառայել է Նոր նորքի Ս. Սարգիս եկեղեցում:
2014թ. հուլիսի 8-ից առ այսօր ծառայում է Եռաբլուր պանթեոնի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
Ամուսնացած է, ունի 2 զավակ: