Կառքից իջնում է շքեղ հագուստներով մի կին՝ գլխին լայնեզր, զարդարված գլխարկ և ինքնագոհ մոտենում մի բարձրաստիճան սպայի և ասում.
-Պարո՛ն, այսօրվա պարահանդեսի ժամանակ մի քանի մտահաղացումներ ունեմ, որոնք մեծ հիացմունք կպատճառեն և՛ ինձ, և՛ բոլորին, իսկ դուք կպարե՞ք ինձ հետ:
Սպան պատասխանում է.
-Տիկի՛ն, սթափվե՛ք, մի՞թե չտեսաք՝ այստեղ հավաքված չարաճճի երեխաները կրակե գնդիկներ նետեցին ձեր գլխարկի վրա: Այն այրվում է և շուտով ձեր մազերը կբոցավառվեն...
Այնուհետև ջրով լի ջրամանը մատուցողների մոտից վերցնում և լցնում է այդ տիկնոջ գլխին... Մարդկանց ողբերգությունն այն է, որ մարդիկ ինչ-որ ծրագրեր, մտահաղացումներ, նպատակներ են ձևակերպում և այդ առօրյայով ապրում, սակայն չեն սթափվում և տեսնում, թե ինչպիսի հոգևոր վիճակում են գտնվում, թե ինչպես են մեղավոր կրքերն ու մտքերն իրենց այրում, մոխրացնում և հավիտենական մահվան մատնում...
Հովհաննես Մանուկյան