Ծարավ

Թագավորի խորհրդականը ծովի ափին դեգերող մի զինվորի ասում է.

- Ցանկացար ծով ունենալ, սակայն ծարավից տոչորվում ես ու տանջվում, որովհետև այս ջուրը շատ աղի է և խմելու համար ոչ պիտանի: Իսկ քեզ տրված այգին ու քաղցրահամ աղբյուրը թագավորը նվիրեց մեկ ուրիշ անձի, այնպես որ դու ունես ծովի չափ ջուր, բայց ծարավից տառապում ես, իսկ մյուսն ունի քացրահամ աղբյուր և խնդությամբ լեցուն ապրում է:

Երկնավոր Հայրը մարդու առջև բերում է լավագույնը, սակայն մարդկանց մեծամասնությունը, մեղքից մթագնած մտքի պատճառով, իր ցանկությունների և երևակայական պատկերացումների հետևից է գնում...

 

Հովհաննես Մանուկյան

22.07.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․