Մի անգամ մի քանի անհավատներ վիրավորանքներ տեղացին իրենց թաղամասով անցնող վանականի հասցեին: Բայց նա օրհնությամբ պատասխանեց նրանց:
Մի մարդ հարցրեց.
- Օրհնությամբ պատասխանեցիր նրանց վիրավորանքներին, մի՞թե զայրույթ չէիր զգում նրանց հանդեպ:
- Կարող եմ ծախսել միայն այն, ինչ ունեմ քսակիս մեջ,- պատասխանեց վանականը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի