Ցանկապատին վատ բառ գրեցին: Մարդիկ անցնում էին կողքով ու ծիծաղում: Նրանք, ովքեր դեռևս խիղճ ունեն՝ մի կողմ էին շրջում դեմքերը: Լավ է, որ երեխաները դեռ ամեն ինչ չէ, որ հասկանում են:
Ամաչեց ցանկապատը: Հայացքը դեպի երկինք հառեց ու խնդրեց.
- Ավելի լավ է այրես ինձ, քան տանեմ այս ամենը… Ամաչում եմ մարդկանցից:
Մռայլվեց երկինքը: Մութ ամպեր կուտակվեցին: Կայծակ որոտաց ու տեղատարափ անձրև սկսվեց: Իսկ երբ ամպրոպն ավարտվեց, բոլորը տեսան, որ ցանկապատը կանգուն էր մնացել: Միայն թե ամբողջովին մաքրվել էր, հորդառատ անձրևը լվացել էր վատ բառը: Իսկ կայծակն այն մարդու տանն էր հարվածել, ով գրել էր այդ բառը: Լավ է դեռ ինքը հրաշքով ողջ էր մնացել: Բայց արդյո՞ք ոչ մինչև հաջորդ կայծակը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի