Վեղար

Վեղարը կուսակրոն հոգևորականների գլխի ծածկույթ է, վրայից ծածկված սև քողով, որ մինչև մեջքն է իջնում: Վեղար լատիներեն velarium-քող, ծածկույթ է նշանակում: Այն սրածայր է, առջևի կողմից իջնում է մինչև հոնքերը, իսկ ետևի մասից՝ մինչև գոտկատեղը: Վեղարը, ծածկելով կրոնավորի գլուխը, պարանոցը, թիկունքը, ուսերը և եզրերից սահմանափակելով տեսադաշտը, խորհրդանշում է նրա անհաղորդ լինելը աշխարհիկ կյանքին և շնորհով պահպանվելը փորձություններից: Այն աշխարհից հրաժարվելու նշան է: Վեղար կրելու իրավունք ունեն միայն կուսակրոն հոգևորականները, որով և տարբերվում են ամուսնացած հոգևորականներից:

Վեղարը, տրվում է աղոթքով՝ աբեղայական օրհնության ու ձեռնադրության ժամանակ:

Դրա գործածությունը հայ մատենագրության մեջ հիշատակվում է 11-րդ դարից հետո:

Սկսած Եփրեմ Ա Ձորագեղցի (1809-1830թթ.) կաթողիկոսից, Ամենայն Հայոց կաթողիկոսները վեղարի վրա կրում են ադամանդյա խաչ: Մինչև 1917թ-ի հեղափոխությունը, կաթողիկոսներն այն ստանում էին ռուսական ցարերից (առաջինը տվել է Նիկոլայ I-ը): Վեղարի խաչ օգտագործում էին նաև Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդները, սկսած Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանից մինչև Ներսես Աշտարակեցի (1843-1857թթ.) կաթողիկոսը, որից հետո վեղարի խաչը դարձավ Ամենայն Հայոց կաթողիկոսի մենաշնորհը:

25.02.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․