23 Նոյեմբեր, Շբ
Նախորդ դարի երեսունական թվականներին Բուլղարիայում մի զարմանահրաշ դեպք պատահեց: Մի տասնչորսամյա տղա մահացավ, և երբ նրա հոգեհանգստյան կարգն էին կատարում, հանկարծ նա վեր կացավ դագաղից ու սկսեց հեկեկալով լաց լինել: Վախեցած հարազատներն ուշքի գալուց հետո սկսեցին հանգստացնել նրան և երկարատև ջանքերից հետո, երբ վերջապես հաջողվեց, հարցրեցին տղային նրա սաստիկ լացի պատճառի մասին ու ահա, թե ինչ պատմեց նա. «Երբ ես մահացա, միանգամից հայտնվեցի այն վայրերում, որտեղ տանջվում են մեղավորները: Ի՜նչ սարսափելի դեմքեր ունեին նրանք, չեմ կարող մոռանալ, իսկ նրանց կրած տանջանքներն ի վիճակի չեմ նկարագրել: Դա այնքա՜ն սարսափելի է, որ մարդն ի զորու չէ այդ ամենը պատկերացնել: Հետո ինձ տարան դրախտային օթևանները, և ես տեսա, թե Սուրբ Աստվածամայրն ինչպես է աղոթում մեղավորների ու ողջ աշխարհի համար: Չնաշխարհիկ գեղեցկությամբ փայլող նրա դեմքին տառապանք կար, արցունքները հորդում էին նրա աչքերից: Ինձ տեսնելով՝ ասաց. «Դու այստեղ չես մնա, կվերադառնաս երկիր, մարդկանց մոտ: Ասա՛ նրանց, որ տանջել են ինձ իրենց մեղքերով: Այլևս ուժ չունեմ նրանց համար աղոթելու: Թող խղճան ինձ…»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի