23 Նոյեմբեր, Շբ
Ծերերից մեկը պատմեց. «Մի անգամ ես և իմ ծերը գնում էինք Սկյութիա: Նա ընթանում էր լուռ և ստեպստեպ աղոթքի էր կանգնում: Ես նրան ասացի. «Արա՛գ գնանք, հա՛յր»: Նա ասաց. «Չեմ լսում քեզ»: Ես ասացի. «Ինչո՞ւ, հա՛յր»: Եվ նա ինձ ասաց. «Որդյա՛կ իմ, լսում եմ, որ երկնքում Աստծո և հրեշտակների փառաբանությունն է հնչում ժամանակ առ ժամանակ, դրա համար էլ չեմ կարողանում առաջ շարժվել, քանզի մենք նույնպես պետք է հսկենք և աղոթենք ամենայն ժամ` գիշեր թե ցերեկ, տանը թե ճանապարհին, քանի որ հայր Անտոնիոսն էլ ասում էր, թե. «Ոչ մի բանի մասին չպետք է կրոնավորը հոգ տանի` իր հոգու օգտից բացի»»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016