Հարց 55 – Շատ մարդիկ կան, որ մարդու միս են ուտում, և այդ միսն իբրև սնունդ գործածելով` զավակներ ունենում: Եթե, ըստ ասվածի, իրոք հարություն կա, պետք է այդ կերած միսը բաշխվի շատ անձերի վրա: Շատ անհարմար բան է ստացվում: Ուրեմն կարելի է ենթադրել, որ հարություն չկա:

Պատասխան – Կարիք չկա, որ մարդը հարության ճրը վերստանա կենդանության օրոք նյութապես ունեցածը: Այլ այնքան պիտի ստանա, որ բավականացնի կատարյալ հասակին: Եթե կատարյալ հասակի հասնելու համար որևէ բան պակասի, ինչպես, ասենք, մանուկ ժամանակ մահանա, կամ մարմնի անդամների կողմից պակասություն ունենա, ապա աստվածային զորությունը կարող է ուրիշ տեղից այն լրացնել: Ինչպես բնությունն է այլ տեղից լրացնում հորից ու մորից ծնված մանկան հասակը, նույնպես և ոմանք, թեպետ մարդու միս են ուտում, պարտադիր չէ, որ հարություն առնելիս այդ միսը ևս նրանց մարմնի մեջ երևա, քանզի մարդու միսը միշտ ոչնչանում է բնական ջերմության զորությամբ և նորից աճում: Սակայն ում միսը որ կերել են, նա ևս տվյալ մարդկանց հետ հարություն է առնում, և եթե մարմինը չամբողջանա, ապա պակասը լրացվում է Աստծո զորությամբ, ինչպես արդեն նշեցինք:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․