Հարց 65 – Սրբերի մասունքներն ախտերին բժշկություն կարո՞ղ են շնորհել:

Պատասխան – Ոչ միայն մարմնի, այլև հոգու ախտերն են բժշկում ու դևերին անարգում: Ահա նույն Սուրբ Հովհան Ոսկեբերանի վկայությունը. «Եթե ձեզանից մեկը տանջվի հոգու վհատությամբ, մարմնական ախտերով, հարստահարություններով, կենցաղային վշտերով, մեղքերի բեռներով, թող հավատով դիմի Սրբերի նշխարներին և այդ ամենից ձերբազատվելով` խնդությամբ կհեռանա այդտեղից և նշխարները տեսնելով միայն առավելագույնս կթեթևացնի իր խիղճը» (Տե՛ս Սուրբ Իգնատիոսին նվիրված ներբողը):

Դևերին հալածելու և անարգելու մասին նույն վարդապետն այսպիսի օրինակով է վկայում. «Զորօրինակ, երբ ավազակապետերն ու գերեզմաններ թալանողները տեսնում են վայր ընկած արքունական զենքեր` զրահ, ասպար կամ ամբողջովին ոսկեփայլ սաղավարտներ, երկնչում են ու չեն համարձակվում մոտենալ ու շոշափել` փախչելով անասելի վտանգից և երբեք չհանդգնելով կատարել այդ արարքը: Այսպիսին են նաև դևերը, որ ճշմարիտ ավազակապետերի նման, ուր տեսնում են հանգուցյալ մարտիրոսների մարմիններ, անմիջապես կրունկ են դարձնում ու խուճապահար փախչում»:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․