12 Հոկտեմբեր, Շբ
Մահվան խորհուրդը կարևոր է քրիստոնեական հավատքի մեջ, մահը վերջը չէ, այլ հավիտենականության սկիզբն է, երբ մարդ ավարտում է իր կյանքը այս աշխարհի վրա, մարմինը, որը հողից էր ստեղծված հողին էլ վերադառնում է, իսկ հոգին, որը Աստծուց է Աստծո մոտ է վերադառնում և ապրում է հավիտենականության մեջ, մարդու հոգին մարմնից բաժանվում է մահանալուց անմիջապես հետո և բարձրանում երկինք:
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը Խաչի վրա Իր հետ խաչված և զղջացող ավազակին ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ ԻԲ 43):
Հետևաբար մարդու հոգին բաժանվելով իր մարմնից հանգրվանում է երկնային խորաններում: Տերը ավազակին ասաց. «այսօր Իմ հետ կլինես դրախտում», և ոչ թե երեք, կամ մի քանի օր հետո: