Հարց 15 - «Աստված չի կամենում մեղավորի մահը, այլ՝ չար ճանապարհից դառնալն ու փրկվելը»: Տեսնում ենք, որ շատ մեղավորներ իրենց չար ճանապարհից ետ չեն դառնում: Արդ, Աստծո կամքն անկատա՞ր է մնում:

Պատասխան – Եթե մեղավորի սիրտն արժանապես պատրաստ գտնվի Աստծո կամքին, Աստծո կամքը միշտ կկատարվի: Իսկ եթե անպատրաստ գտնվի, Աստծո կամքը չի կատարվի: Այսպիսի կամքն աստվածաբան վարդապետները նախընթաց և հետևող կամք են անվանում: Նախընթաց կամքով Աստված կամենում է, որ բոլոր մարդիկ ապրեն և ճշմարտության ու գիտության հանգեն: Ա՛յս է Աստծո կողմից առաջադրված կամքը, որը Նա միշտ չի կատարում: Եթե միշտ կատարի, ապա մեր անձնիշխանությունը բռնության ձևի կվերածվի: Այս դեպքում Աստված ժողովրդին բռնությամբ փրկած կլինի, ինչը դեմ է արդարությանը: Նույնպես և չարը դատապարտելի չէր լինի: Մեղավորը կարող է ասել, թե Աստված թող իրեն ևս բռնությամբ արդարացնի: Բայց համաձայն հետևող կամքի, Աստված իր ուզածի համապատասխան պատրաստություն ունեցողներին կամենում է փրկել: Այս կամքն է, որ միշտ կատարվում է:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․