12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Նույն վարդապետն ուսուցանում է. «Քանզի իշխանություն ես ընծայում ապիրատին: Օրինակի համար, եթե մեկը սուր սրի ու տա անմիտի ու մոլեգնածի ձեռքը և սա մոլեգնելով՝ դրանով սպանություն գործի, անշուշտ բամբասանքի ու մեղքի տակ կընկնի նա՛, ով սուրը տվեց նրա ձեռքը: Այսպես և ով այս պատվի իշխանությունն ապիրատի ձեռքը տա, այնպիսիների մեղքի հուրը և ողջ հանդգնությունն իր գլխին է կուտակում: Քանի որ նա, ով արմատն է շնորհում, որից ամեն ինչ շառավիղում է, նա՛ է պատճառը» (ներբող սուրբ Իգնատիոսին):