12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Կոռնելիոսն ասում է. «Եսային չտեսավ աստվածային էությունը, քանզի Հովհաննես ավետարանիչն ասում է. «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել»: Այսպես և ո՛չ Մովսեսը, ո՛չ Պողոսը և ո՛չ Եսային չկարողացան տեսնել: Իսկ մարգարեի՝ «տեսա Տիրոջը» ասելը մի ձև էր, որ պետք է հասկանալ, թե մարմնական պատկերով տեսավ, ինչպես տեսան Աբրահամը, Հակոբը և Մովսեսը: Սակայն այս դեպքում իբր մարդու կերպարանքով էր, այսինքն՝ թագավորական կերպարանքով, որովհետև նստած երևաց: Այսպիսով Ս. Գրքում միշտ ասվում է՝ մարդկային կերպարանքով երևաց, որովհետև մարդկային բնություն պիտի առներ: