Հարց 5 – Աստվածաշնչի մեջ նախածնողների համար ասվում է. «Ադամ, այսինքն՝ մարդ անվանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց» (Ծննդ. 5:2), իսկ ո՞ւր է մնում, արդյոք, կողակցի Եվա անունը:

Պատասխան – Ադամ անունն առաջին իմաստով հատուկ անուն է, իսկ երկրորդ իմաստով՝ հասարակ: Ուստի երկրորդ իմաստով Ադամ մարդ է նշանակում: Քանի որ մարդ բառն ընդհանուր է թե՛ տղամարդու, թե՛ կնոջ համար, ուստի ընդհանուր է նաև Ադամ բառը: Եբրայերենում հանդիպում ենք Ադամ բառի Ադամա ձևին, որ նշանակում է հող՝ հողից: Հետևաբար ասել Եվա կամ Ադամ՝ նույնն է, այսինքն՝ նշանակում է մարդ, որ է հող: Աստված երկուսին էլ մի անուն դրեց, որպեսզի կողակիցներն իմանան, թե երկուսով իրար հետ մեկ մարդ են՝ երկու մարմնի մեջ: Եվ ինչպես անունով են մեկ, նույնպես պետք է իրենց հոգով ու կամքով միավորվեն և մեկ հոգի ու մեկ կամք լինեն:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․