Հարց 15 – Հին Օրենքում զգեստենից մեկը դատաստանի տախտակ էր կոչվում, որը քահանայապետը կրծքի վրա էր կրում: Այն մեծագին մի բան էր, և Աստված վրան գրել էր տվել «Հանդիմանություն և ճշմարտություն»: Ի՞նչ մեկնություն ունեն այս երկու բառերը:

Պատասխան - Թե՛ յոթանասնից և թե՛ մեր թարգմանիչներն այս մեկնությունն են տալիս. այսինքն՝ հանդիմանություն կամ Աստծո կամքի հայտնություն և ճշմարտություն ապագայի ու գաղտնիքների, որ Աստված հայտնում էր քահանայապետին այն խորհրդավոր տախտակի միջնորդությամբ: Դրա համար հրամայվեց քահանայապետին տախտակի վրա գրել այս երկու բառերը և միշտ ունենալ կրծքի վրա, երբ մտնի Սրբարան՝ կանգնելու Տիրոջ առջև: Մեր քահանաներն ու քահանայապետերը բարոյապես պետք է սովորեն՝ միշտ սրտում ունենալ Աստծո հրամանների հանդիմանությունը՝ ելնելով իրենց պաշտոնից և ճշմարտությամբ գործածեն թե՛ իրենց և թե՛ ժողովրդի համար:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․