Հարց 21 - Ինչո՞ւ է Աստված այդչափ թույլտվություն տալիս կախարդներին, որ նրանք այդ զարմանալի բաներն անեն:

Պատասխան – Հասկացնելու համար, թե մոգության արհեստը ինչ աստիճանի կարող է աչք կապել, և կախարդների՝ Մովսեսից պարտվելով հայտնի դառնա, որ Մովսեսի գործն Աստծո օգնությամբ է, այլ ոչ թե արհեստով: Եվ որպեսզի ցույց տա, որ չարերը միշտ բարիներին հակառակ են, սակայն բարիների հավատքով չարասերների հնարքները ոչնչանում են: Եվ վերջապես, որպեսզի կախարդներին, անգամ փարավոնին և եգիպտացիներին խոստովանեցնել տա Աստվածային զորության պատիվը, տվյալ գործում Աստծո միջամտության առումով:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․