5 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Կոռնելիոսն ասում է, թե այս չորս նյութերը չորս տարերքն էին և մատնացույց են անում ողջ աշխարհը, որի օրինակն էր հին խորանը, քանզի բեհեզը խորհրդանշում է հողը, ծիրանին՝ ջուրը, կապուտակը՝ օդը, կարմիրը՝ հուրը: Սրանք ներկայացնում են Աստծո մեծությունը և խրատի օրինակ են մեզ համար, թե ինչպիսի հարգանքով ու մաքրությամբ պետք է մտնենք Խորան ու Տաճար: