Հարց 47 – Հովել մարգարեն Հոր անունից Աստծուն ասում է. «Այն օրը իմ հոգուց հեղվեց բոլոր մարմինների վրա» (Հովել 2:27): Արդ` Սուրբ Հոգու գալստյան ժամանակ արդյո՞ք բոլորը Սուրբ Հոգու շնորհին արժանացան:

Պատասխան - «Ամենայն» կամ «ամենքը» բառերը Սուրբ Գրքի մեջ միշտ առանձին իմաստային նշանակությամբ չեն հասկացվում, այլ երբեմն ըստ իրենց գործածված տեղի են ընկալվում: Ահա քեզ մի օրինակ. Ծննդոց Գրքում ասվում է, թե «Յուրաքանչյուր մարմին ապականեց իր ճանապարհը երկրի վրա» (Ծննդ. 6:12): Հայտնի է, որ Նոյն ու իր որդիներն իրենց ճանապարհը չէին ապականել: Նույն կերպ հասկացիր և քո հարցի իմաստը:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․