Հարց 85 – Սուրբ Կույսի հղության ժամանակ ավետիս տվող հրեշտակը Քրիստոսի համար ասաց. «Տեր Աստված նրան կտա Դավթի աթոռը» (Ղուկ. 1:32): Արդ՝ Քրիստոս Դավթի թագավորական աթոռին չնստեց: Ինչպե՞ս պետք է հասկանալ «Դավթի աթոռ» արտահայտությունը:

Պատասխան – Դավթի աթոռ ասելով մարմնավոր աթոռ չպետք է հասկանանք: Կա՛մ Դավթի Սիոն քաղաքը, կա՛մ Երուսաղեմը, մանավանդ աթոռ ասելով՝ թագավորական իրավունքների իշխանությունը պետք է հասկացվի: Այսպես՝ Քրիստոս ուներ Դավթի թագավորությունը՝ որդի և ժառանգ լինելով: Թեև Իր փառքն ու հրամանը մարմնավոր թագավորի նման չէր գործադրում, այլ Աստված լինելով՝ գործեց խոնարհությամբ: Նույնպես հեզությամբ և խոնարհությամբ թագավորեց: Սակայն երկրորդ գալստյան ժամանակ ամեն կերպ գործադրելու է փառքը, և նրանք, ովքեր չէին կամենում, որ իրենց թագավորի, հավիտենական մահվամբ կորստյան կմատնվեն:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․