Հարց 90 – Ղուկաս Ավետարանիչը, Հովհաննես Մկրտչի ծնունդը ներկայացնելուց հետո, ասում է. «Եվ մանուկը աճում ու զորանում էր հոգով և մնում էր ամայի տեղերում՝ մինչև Իսրայելում նրա երևալու օրը» (Ղուկ. 1:59): Արդյոք ի՞նչ տարիքի էր, որ գնաց կամ ինչո՞ւ գնաց անապատ:

Պատասխան – Ոմանք ասում են, թե տասնութ ամսական էր, երբ մայրը տարավ անապատ: Այնտեղ խնամվեց և սնվեց հրեշտակի ձեռքով: Ոմանք էլ գտնում են, թե երեք տարեկան էր, իսկ ոմանք՝ հինգ: Մեզ մնում է միայն պարզել, թե ինչո՞ւ գնաց: Սուրբ Պետրոս Ալեքսանդրացին և այլք ասում են, թե Եղիսաբեթն իր մանկանն անապատ փախցրեց, որպեսզի ազատի մանկակոտոր Հերովդեսի սրից:

Հիրավի, մանկանց կոտորածը Բեթղեհեմում եղավ, սակայն քանի որ Հուդայի երկրին հայտնվել էր Հովհաննու հրաշալի ծնունդը, ուստի այդ պատճառով ծնողները երկյուղում էին, թե հանկարծ չպատահի այնպես, որ չար բռնակալն իրենց մանկան հետևից ևս մարդ ուղարկի: Սրանից ավելի հավանական պատճառ չենք կարող գտնել:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․