12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Ոմանք ասում են, թե երևաց դեռևս Քրիստոսի ծննդից երկու տարի առաջ՝ դատելով Հերովդեսի՝ երկու տարեկան և երկուսից ցածր մանուկներին կոտորելու հրամանից: Որովհետև ասում են, թե ճշտեց մոգերից աստղի երևալու ժամանակը, որից հետո միայն երկու տարեկան և երկուսից փոքրերին հրամայեց սպանել:
Ոմանք նաև ասում են, թե մոգերից բացի, ուրիշ մարդ չգիտեր այդ մասին: Նրանց խոսքից առավել պարզ է երևում, թե երբ հայտնվոց իրենց այս հրաշալի աստղը, քանի որ ասացին, թե Հիսուս ծնվել էր. «Ո՞ւր է հրեից արքան, որ ծնվեց, քանզի տեսանք նրա աստղը և եկանք երկրպագելու նրան»: Աստղը տեսնելով՝ իմացան, որ Փրկիչը ծնվել է: Սրանից հետևում է, որ աստղը երևացել էր Քրիստոսի ծննդից առաջ: