22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Պատասխան – Կաղինոսը հրեշտակի վերաբերյալ այսպիսի ենթադրության է հանգում՝ ասելով. «Դու ինքնին գիտես, ո՜վ ամենագետ, զի այս է Հոր կամքը՝ ըմպել քեզ տրված բաժակը, որով ցանկանում էիր մարդկային ցեղի փրկությունը, քիչ ժամանակ է մնացել մինչ չարչարանքներիդ վճարման ժամը, արդեն հասել ես մարդկությամբ սահմանված հայրենի փառքիդ՝ մտնել կրկին նրանց ժառանգության իրավունքի մեջ: Նմանապես հայտնի են Քեզ՝ մեր Տիրոջը, արգասիքները Սուրբ չարչարանքներիդ, սատանան նվաճված է, աշխարհը՝ փրկված, երկնքի դռները՝ բացված, անհամար Սուրբ Հայրերի հոգիներ, որոնք ստորերկրյա արգելանոցներում այնչափ երկար դարեր սպասման մեջ մնալով, ազատվեցին, մոտիկ եղողները ևս կազատվեն, անթիվ կույսեր, մարտիրոսներ, խոստովանողներ, ովքեր ցանկանում էին արդյունանալ երկրի վրա և Քո ետևից Երկնային Արքայություն գնալ»:
Ահա իբր սրանք էին հրեշտակի խոսքերը: Ոչ թե Հիսուս չէր կարող ինքնուրույն այդ դատողություններն անել և Իր համար անհրաժեշտ ուրախությունը գտնել՝ այն տրտմության ամպերը ցրելու համար, այլ Հիսուս, որ Իր մտքերի տերն էր, չկամեցավ Իր տերությունը գործադրել: Միայն կամեցավ հրաշալի խոնարհություն դրսևորել՝ Ինքն Իրեն ցույց տալով հորդորների կարոտ և ըստ մարմնի սրտապնդություն ընդունող՝ Իր անմարմին արարվածից: