Արդյոք ընդունում է եկեղեցին նարեկաբուժությամբ զբաղվող մարդկանց և եթե ընդունում ապա ինչ պարագայում։

Նարեկաբուժություն կոչվածի հիմքերը գնում են ավելի խորքը։ Նախկինում տարբեր հմայիլներ էին պատրաստում, որոնց վրա գրված էին լինում տարբեր աղոթքներ, ամենաշատը Գրիգոր Նարեկացուց։ Այդ հմայիլները դնում էին երեխաների բարձերի տակ բժշկվելու համար։ Հիմա նման Նարեկաբուժները շառլատաններ են, որովհետև նման հրաշապատում ձևերով բուժումները ամենաքիչը սթափ բանականություն ունեցողի համար անընդունելի են։ Իսկ Նարեկացու աղոթքները բուժման նպատակով օգտագործելը ընդունելի է, միայն այն նկատառումով, որ պետք է գործածվի որպես Աստծուն ուղղված բարեպամտական աղոթք և ոչ թե մոգական ծիսակարգի մաս։

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․