Հարց 74 - Ինչո՞ւ է երրորդ ժամին պատահում Սուրբ Հոգու էջքն Առաքյալների վրա:

Պատասխան – Մեր՝ մարդկության, խաբվելը երրորդ ժամից սկսեց: Սրբազան Հայր Ներսես Շնորհալին վկայում է. «Օձը երրորդ ժամին հյուծեց մեր նախամոր՝ Եվայի միտքը»: Նաև երրորդ ժամին կենդանարար Սուրբ Հոգին իջավ մեր հոգևոր ծնողների, այսինքն՝ Առաքյալների վրա, որ այն վերքը դարմանող Աստվածային դեղն էր և Քրիստոսի չարչարանքների պարգևը. «Չլիներ Հոգին, Հիսուս չէր փառավորվի»: Այնուհետև երրորդ ժամին Քրիստոս խաչ բարձրացվեց: Այդ մասին Սուրբ Ավետարանն ասում է. «Ժամը երեքն էր, երբ Նրան խաչ հանեցին»: Երրորդ ժամին եղավ նաև Սուրբ Հոգու էջքը:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․