Հարց 39 – Թաբոր լեռան վրա՝ պայծառակերպության ժամանակ, Քրիստոսի հետ եղող աշակերտները Նրա աստվածության լույսն ինչպե՞ս կարողացան մարմնավոր աչքերով տեսնել:

Պատասխան – Ս. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Նա մեզ ցույց տվեց հանդերձյալ հավիտյանների ոչ բովանդակ պայծարությունը: Այն, որ տեսիլքը լիակատար և դեմ հանդիման չէր, դա պարզ է անգամ ավետարանչի խոսքից: Իսկ ի՞նչ է նշանակում, որ ասում են. «Նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը» (Մատթ. 17:2): Արդ՝ անապական մարմնի փառքն իր լույսը ապականված մարմնի նման չէ, որ արձակում է, նույնպես և մահկանացուի տեսիլքը բավական չէ ընկալելու համար, այլ՝ անապական և անմահ աչքերը (տե՛ս «Ճառն՝ որ առ անկեալն Թէոդորոս», գիրք Ա): Նույնպես և մեր «Շարականոցն» է ասում. «Մասնավոր լույսից զարհուրեցին առաքյալների դասերը»: Ուրեմն նրանց տեսածն աստվածության ողջ լույսը չէր, այլ միայն իրենց կարողացածի չափով տեսան:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․