5 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Սուրբ Գիրքն ասում է. «Նրանց կյանքի սահմանը թող լինի հարյուր քսան տարի» (Ծննդ. 6:3): Այս հարյուր քսան տարին որպես մարդու կյանքի չափ չտրվեց, քանզի հայտնի է, որ այդ խոսքից հետո Սեմն ապրեց հինգ հարյուր տարի, Արփաքսադը՝ երեք հարյուր երեսուն տարի, Եբերը՝ երկու հարյուր երեսուն տարի և այլն:
Արդ՝ այս խոսքն այսպես պետք է հասկանալ. «Այս մարմնասեր մարդիկ առավելապես ինձ նեղացրին: Կարող եմ մեկ վայրկյանում նրանց ջնջել: Բայց որովհետև գթառատ եմ, նրանց հարյուր քսան տարի ժամանակ եմ տալիս: Եթե այդչափ ժամանակի մեջ ծուլության պատճառով ճապաշխարեն, ջրհեղեղով ամենքին էլ կջնջեմ»: Այսպես են մեկնաբանում բոլոր վարդապետները: Սրանից երևում է, որ երբ այս խոսքն ասվեց, Նոյը չորս հարյուր ութսուն տարեկան էր, որ Սեթի ծննդից քսան տարի առաջ էր: Երբ ջրհեղեղ եղավ, Նոյը վեց հարյուր տարեկան էր: Այդպես է վկայում Սուրբ Գիրքը (Ծննդ. 7): Ուրեմն ստուգապես կարելի է եզրակացնել, որ այն հարյուր քսան տարին, որ Աստված ասաց, ապաշխարելու համար տրված ժամանակն էր մինչ ջրհեղեղը, այլ ոչ թե մարդկանց կյանքի չափ ուսահմանը: