Հարց 16 – Եթե, առաջին օրվանից սկսյալ բոլորն էլ բնական օրեր ենք համարում, իսկ արեգակը լուսատուների հետ չորրորդ օրն արարվեց, ապա այն երեք օրերի ցերեկն ու գիշերը, երեկոն ու առավոտն ինչպե՞ս եղան:

Պատասխան – Առաջին օրը, երբ «Աստված ասաց թող լույս լինի և լույս եղավ», ստեղծվեց արեգակը, քանզի Սուրբ Գիրքն ասում է. «Աստված տեսավ, որ լույսը բարի է, և Աստված լույսը բաժանեց խավարից: Աստված լույսը կոչեց ցերեկ, իսկ խավարը կոչեց գիշեր (Ծննդ. 1:4-5): Սրանք առաջին օրվա եղելություններն են, քանզի այդ օրը որոշեց լույսը և խավարը, ցերեկը և գիշերը: Արեգակն այն օրը ստեղծվեց, երբ կար օրական շարժումը:

Գիտեմ, պիտի ասես, թե Սուրբ Գիրքն ինչո՞ւ է ասում՝ չորրորդ օրն ստեղծվեց: Չորրորդ օրը մասնավոր ընթացք ունեցավ կենդանակերպի կամարի և ներգործական ազդեցություն՝ ժամանակների փոփոխման վրա, որի համար ասվում է, թե չորրորդ օրը եղավ, այլ ոչ թե պարզապես այն օրն ստեղծվեց, «որ լինի նշան և ժամանակ և օր, և տարի»: Ահա այս ներգործություններն ունենալու համար է ասվում, թե չորրորդ օրն ստեղծվեց: Բայց օրական շարժումն առաջին օրը եղավ:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․