Հարց 17 – Կառուցելը քանդելուց ավելի շատ ժամանակ է պահանջում: Ինչո՞ւ է Աստված վեց օրում ստեղծում երկինքն ու երկիրը, իսկ ապականված ժամանակ ջրհեղեղով կործանումը տևում է քառասուն օր:

Պատասխան – Եկեղեցու վարդապետներն ասում են, թե արարելը ողորմածության գործ է, որ համապատասխան է Աստծո բնությանը: Դավիթն ասում է. «Ասացիր, թե աշխարհը ողորմությամբ ստեղծեցի»: Բայց ապականելը վրեժխնդրության գործ է, ինչն օտար է Աստծո գթությանը: Հենց դրա համար էլ մարգարեն ասում է. «Նրա բարկությունը օտարի պես է դատելու և օտարի պես է վրա հասնելու Նրա դառնությունը» (Եսայի 28:21):

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․