Հարց 18 – Աստղագետները կամ մոգերը տոմարական գրքերում երբեմն ապագա բաների մասին են խոսում: Օրինակ՝ այսինչ տարին թանկություն պիտի լինի կամ առատություն, կամ պատերազմ, կամ խաղաղություն և այլն: Սրանք ճշմարի՞տ են:

Պատասխան – Սուրբ Ներսես Շնորհալին աստղագետների մասին «Հիսուսի որդի» գրքում գրում է. «Պատահում է, որ լինում և կատարվում է ասվածը, պատահում է, որ սխալ և ընդունայն են բարբառում»: Կոռնելիոսն ասում է. «Մեր աստղաբաշխներն իրենց օրացույցներով ճշմարիտ գուշակություն չեն անում, այլ գուշակում են ապագան՝ լուսնի ծննդյան ժամանակ, քանզի այդ ժամանակ նշանավոր փոփոխություններ են լինում, և լուսինն էլ իշխանություն ունի իր ներքո եղողների վրա և ներգործում է մարմնավորների վրա»:

Ուստի աստղաբաշխների զրույցները երբեմն համապատասխանում են և երբեմն էլ՝ ոչ, քանզի աստղերի զորությունը համաձայնություն է տալիս, բայց բռնություն չի կարող գործադրել:

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․